6 ամսվա ընթացքում սպանվել է 74 լրագրող.

2016 թվականի սկզբից մինչև տարվա կեսը սպանվել է 74 լրագրող տարբեր երկրներում, այս մասին հաղորդել է Press Emblem Campaign ՀԿ-ն:

Լրագրողների համար ամենավտանգավոր երկրներից են ՝ Աֆղանստանը (10 զոհ), Սիրիրա (9 զոհ) , Մեքսիկա (8 զոհ), Իրաք և Եմեն (7 զոհ), Գվատեմալա (5 զոհ), Հնդկաստան, Պակիստան և Թուրքիա (4 զոհ): Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆիլիպինները և Սալվադորը, որտեղ տարվա առաջին 6 ամիսները ընթացքում սպանվել է 2 լրագրող:

Ցուցակում ընդգրկված են բոլոր տեսակի սպանությունները , բացի ճանապարհատրասպորտային պատահարները և որոշակի այլ իրավիճակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել