Հայաստանյան քաղաքական դաշտում վերջին մի քանի օրերին բավականին լայն կիրառելիություն ստացավ կոնսենսուս հասկացությունը, այս տերմինը բավականին շահարկվեց, խորհրդարանական 4+4+4 ձևաչափի աշխատանքների հետ կապված, որի շրջանակում քննարկվում էր ՀՀ Ընտրական Օրենսգիրքը: Չեմ փորձի ներկայացնեմ այդ քննարկումների ընթացքը և հասած արդյունքները, ուղղակի կփորձեմ լակոնիկ ներկայացնել, թե ինչ է նշանակում այքան չարչկված կոնսենսուս ասվածը:

Կոնսենսուսը լատիներեն բառ է, consensus, որը նշանակում է համաձայնություն, միասնություն: Իրավաբանորեն այն նշանակում է՝ որևէ մարմնում, խորհրդակցությունում բոլոր անդամների ու մասնակիցների միաձայնությամբ որոշումների ընդունում։ Եթե հանկարծ որևէ մեկը դեմ է քվեարկում, ապա որոշումը համարվում է չընդունված։

Սա որոշումներ կայացնելու մի ձևաչափ է, որն ի տարբերություն քվեարկությամբ անցկացվող որոշումների ընդունմանը, ենթադրում է որոշման բոլոր մասնակիցների համաձայնությունը։ Այն հորիզոնական որոշումների կայացման լավագույն օրինակներից մեկն է և ապահովում է մասնակիցների ոչ թե առավելագույն այլ ամբողջական ներգրավում, խնդրի առավել խորքային քննարկում։

Այս եզրույթն օգտագործվում է նաև երկրի ներսում տարբեր հարցով քաղաքական ուժերի և հոսանքների, շարժումների միասնական համաձայնությոնը նշելու համար։ Կոնսենսուսը կարող է լինել նաև ընդհանուր հասարակական, երբ ողջ ժողովուրդը միանշանակ կողմ է ինչ-որ հարցի։ Դրա արտահայտման ձևը հասարակական միակարծիքությունն է։

Չնայած նրան, որ բոլոր որոշումներն ու նկատառումները պետք է միաձայն ընդունվեն, ինչքան հնարավոր է շուտ՝ գործնականում հիմնակնում նկատվում են բոլոր առաջարկները։ Կոնսենսուսի կայացման դեպքում դրան կարելի է ընդդիմանալ հետևյալ երեք քայլերով.

Աշխատանքային խմբի այն անդամները, ովքեր կողմ են, որ առաջարկը անցնի, առաջ են քաշում որոշակի նկատառումներ և հաջողության դեպքում նկատառումը ընդունվում է։

Հաջորդն այն իրավիճակն է, երբ խմբի անդամն, ով ունի լուրջ, անձնական դեմ լինելու հակում, բայց ցանկանում է, որ այն անցկացվի։ Նրան դիմում են հիմնականում մեկ հարցով՝ թե ինչ փոփոխություն կցանկանար։ Այդ ընթացքում ձեռնպահ են մնում այն մասնակիցները, ովքեր ունակ չեն հասկանալ առաջակի նախաձեռնությունը, կամ հասկանալ իմաստը։

Հարցի ավելի ծայրահեղական և կատեորրիկ կերպով չեղարկման համար առաջարկը կարող է արգելափակել յուրաքանչյուր մասնակից, որպես կանոն, նախագծի արգելափակման համար, բավական է համարվում։ Արգելափակումն անելով մասնակիցը կարծում է, թե այն վտանգավոր է կոլեկտիվի, կամ էլ տանում է դեպի առաքելության հակադիր կողմը։ Արգելափակումը սկզբունքային ոչ համաձայնությունն է։

Հ.գ. Կոնսենսուսով են ընդունվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, որում մշտական անդամներն ունեն հատուկ կարգավիճակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել