Լրատվամիջոցները պետք է որոշեն՝ քաղաքական ուժ ե՞ն, թե՞ լրատվամիջոց

Օրերս ԳԱԼԱ հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտարարեցին կուսակցություն հիմնելու մասին, որի կորիզը լինելու է հեռուստաընկերության ներկայացուցիչները:

Մեր իրականության մեջ այն դեռևս «չի մարսվել», որովհետև նախ հեռուստաընկերությունը հայաստանյան լսարանի վրա մեծ ազդեցություն չուներ, երկրորդ, մարդիկ դեռևս չեն կարողանում ընկալել վերոնշյալ փաստը, մի փոքր ժամանակի խնդիր է:

Իմ տեսանկյունից, ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները կուսակցություն հիմնելով նախևառաջ ի ցույց դրեցին իրենց ազնվությունը: Ազնվություն, որովհետև մեր օրերում հաճախ ես հանդիպում լրատվամիջոցների, որոնք ըստ էության կուսակցական լրատվամիջոցներ են, ընդգծված արտահայտում են որևէ ուժի տեսակետ, սակայն հանդես են գալիս որպես «անկախ լրատվամիջոց»:

Լավ է, որ ԳԱԼԱ-ն իր մեջ այսքան մեծ ուժ գտավ, որպեսզի իր տեսակետը շարունակի ներկայացնել որպես քաղաքական ուժ, որովհետև քաղաքացին այսօր խնդիր ունի ստանալու իսկապես օբյեկտիվ տեղեկատվություն, շատ դեպքերում՝ չոր տեղեկատվության ձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել