Հազարավոր respect-ներ Իսլանդիայի հավաքականին! Չնայած պարտությանը՝ կրկին պայքարեցին մինչեւ վերջ, կարողացան երկու գնդակ ուղարկել նաեւ Ֆրանսիայի հավաքականի դարպասը: Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե ֆրանսիացիները 4:0-ից հետո սկսեցին թուլացնել եւ, որպես արդյունք գոլ ընդունեցին: Նման մակարդակի խաղերում, այն էլ քառորդ եզրափակիչում, չկա այդպիսի բան: Պարզապես իսլանդացիները կրկին փայլեցին իրենց ահռելի ցանկությամբ եւ, միգուցե սփոփիչ, բայց ստացան իրենց պարգեւը: Խաղից հետո տարբեր մեկնաբանություններ կարդացի (նաեւ ռուսական կայքերում), որտեղ ֆուտբոլասերները գրում էին այն մասին, թե ինչպես է Գերմանիան "անցնելու" Ֆրանսիայի վրայով: Անկեղծ ասած՝ հիշողությունս փորփրեցի, երեւակայությունս գործի դրեցի, բայց այդպես էլ չհայտնաբերեցի այն պատճառը, որից ելնելով Գերմանիան "անցնելու է" Ֆրանսիայի վրայով: Չեմ կարծում, թե Ֆրանսիան թողել է այն աստիճան թույլ հավաքականի տպավորությունը, որին կարելի է տրորելով անցնել: Եթե նայենք նույն տրամաբանությամբ, ապա Գերմանիան նույնպես, դեռեւս գերհզոր ֆուտբոլ չի խաղացել այս առաջնությունում: Իսկ նման գլխագրերով խաղերում իրադարձությունները կարող են կտրուկ փոխվել, եւ այդպիսի վստահությամբ ասել, թե Գերմանիան ջախջախելու է Ֆրանսիային... Պարզապես պետք է վայելել այդ խաղը: Իսկ թե ո՞ր հավաքականը կհաղթի, պարզ կլինի միայն խաղից հետո: Ես հնարավորությունները գնահատում եմ 50-50: Այն, որ Գերմանիա-Ֆրանսիա խաղը նույնպես կդառնա այս առաջնության զարդերից մեկը, կասկած չի հարուցում: Թող հաղթի արժանին եւ ուժեղագույնը!

‪#‎AllezLaFrance‬ !!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել