Բրոկկոլիի կանոնավոր օգտագործումը նկատելիորեն նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, 2-րդ տեսակի դիաբետի եւ քաղցկեղի մի քանի տեսակների ռիսկը: Ֆլավոնոիդները, որոնք պարունակվում են այդ գերմթերքում, օրգանիզմին օգնում են պայքարել վերոնշյալ բոլոր հիվանդությունների դեմ

Բավարար է երեք օրը մեկ բրոկկոլի ուտել, որպեսզի իմունային համակարգը նկատելիորեն ամրապնդվի եւ ավելի հեշտորեն հաղթահարի օրգանիզմում բորբոքային գործընթացները: Բժիշկ Ջեք Ջուվիկը վերոհիշյալ համալսարանից նշել է, որ բրոկկոլիում առկա ֆենոլային միացությունները հակաօքսիդանտային ազդեցություն են ունենում օրգանիզմի բորբոքային գործընթացների վրա: Բորբոքային գործընթացները, սովորաբար, օրգանիզմի պատասխան ազդեցությունն են հիվանդությանը կամ վնասվածքին, սակայն բորբոքումները նաեւ մի շարք դեգեներատիվ հիվանդություների են հանգեցնում:

Գիտնականի խոսքով, մարդիկ, ում սննդակարգը մեծ քանակությամբ ֆենոլային միացություններ եւ հակաօքսիդանտներ է ներառում, պակաս ենթակա են այդ բոլոր հիվանդություններին: Հետաքրքիր է, որ մարդկային օրգանիզմն ի վիճակի չէ արտադրել այդ միացությունները, այդ պատճառով մարդը դրանք կարող է ստանալ միայն սննդից:

Մասնագետը նշել է, որ ֆենոլային միացությունները համ չունեն եւ կայուն են, իսկ դա նշանակում է, որ նույնիսկ ջերմային մշակումից հետո բրոկկոլին չի կորցնում իր օգտակար հատկանիշները:

Երբ մարդը բրոկկոլի եւ նույն նյութերը պարունակող այլ մթերքներ է օգտագործում, դրանք նյութափոխանակության գործընթացում հավաքվում են լյարդում, ինչից հետո տարածվում են ամբողջ արյունատար համակարգով` հակաօքսիդանտային ազդեցության շնորհիվ պայքարելով բորբոքային գործընթացների դեմ:

Ժամանակի հետ դրանք, իհարկե, դուրս են բերվում օրգանիզմից, այդ պատճառով խորհուրդ է տրվում բրոկկոլի ուտել 3-4 օրը մեկ, ոչ պակաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել