Արցախի իշխանությունները չպետք է վախենան ինքնուրույն որոշումներ կայացնելուց, քնից պետք է արթնանալ։ Հայաստանի ճակատագիրը Արցախում է որոշվում, բոլոր հայերը, կարծում եմ, դա հասկանում են։ Աշխարհի գերտերությունները Ալիեւին համարում են դիկտատոր, աշխարհի կոռումպացված նախագահներից մեկը ու հիմա ստիպում են, որ հայերը նրա հետ նստեն բանակցությունների սեղանին ու հետ էլ ինչ որ բան պայմանավորվել։ Պետք է պարզապես հրաժարվել Ալիեւի հետ նույն սեղանին հարցեր քննարկել։ Նա երբեք ոչ մի պայմանավորվածություն չի պահել եւ չի պահելու։ Սին ու զուր հույսեր մի փայփայեք։Աշխարհում իրադարձությունները զարգանում են սրընթաց, ծանր մարտահրավերները դեռ առջեւում են, մենք արժանապատվորեն մեր տեղը պետք է կարողանանք պահպանել ոչ միայն այս տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել