Ապրիլյան բախումների ժամանակ ողջ երիտասարդությունը միավորվեց, ոմանք սահման գնացին, ոմանք գումար ու այլ նյութական օգնություն հավաքեցին, ոմանք աշխատում էին մամուլի ու քարոզչության մեջ, շատերը հոդվածներ գրեցին միջազգային մամուլում։ Բոլորը անկեղծ էի, ում ձեռքից ինչ եկավ արեց, ոչ ոք մի կողմ չքաշվեց։
Հիմա հարաբերական անդորր է, բայց եթե ոմանք կարծում են, որ պատերազմն ավարտվեց, սխալվում են։ Կներեք հոռետեսության համար, բայց ամեն ինչ առջևում է։
Ի՞նչ անել։ Անհրաժեշտ է հզորացնել թիկունքը, կազմակերպել ազատ ընտրություններ՝ առաջադրելով միայն «դրական» ու միասնականություն քարոզող մարդկանց։ Բացառել բաժանարար գծերը, չենթարկվել հակառակորդի քարոզչական խաբկանքներին։ Կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհով Հայաստանի դռները բացել սփյուռքի առաջ՝ սեփականատիրոջ իրավունքով։ Տնտեսական արդարության նոր մեխանիզմներ ստեղծելու միջոցով անհրաժեշտ է օգտագործել ողջ չափահաս բնակչության արադրատնտեսական ներուժը։
Անելիքները շատ են, գործը բարդ, բայց կարող սերունդ ունենք, որը կոչվում է #‎ԱնկախությանՍերունդ‬
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել