Ինչպես և Եվրո-2016-ի մեկնարկն էր կանխագուշակել, անակնկալները անպակաս են լինելու: Ահա և հերթականը՝ չեմպիոնի տիղոսի հավակնորդ համարվող Բելգիայի հավաքականը տանուլ է տալիս խաղը և դուրս մնում հետագա պայքարից: Արժանին պետք է մատուցել Ուելսի հավաքականին, ովքեր միջին կարգի հավաքական լինելով հանդերձ կամային հաղթանակ տարան տաղանդավոր ֆուտբոլիստներից բաղկացած հավաքականին: Ուելս-Բելգիայի խաղում ուելսցիների գլխավոր հաղթաթուղթը դա բելգիացիների թույլ, խոցելի կենտրոնական պաշտպանության գոտին էր, Թոմաս Վերմալենի և Վենսան Կոմպանիի բացակայությունը զգացնել տվեց հակառակորդ թիմի գոլերի տեսքով: Վատ խաղացին նաև Լուկակու եղբայրները, փոխարինման դուրս եկած Մարուան Ֆելաինին իրական գոլային պահը չոգտագործեց: Որքան էլ Ազարը փորձում էր սրություն մտցնել գրոհների մեջ, միևնույնն է նրան թիմակիցները չէին հասկանում, մի տեսակ «բժժած» էին բելգիացիները: Ֆուտբոլում պատահում է, երբ թիմային խաղը ավելի արդյունավետ է ստացվում, քան անհատական վարպետություն դրսևորելը: Եթե Ուելսը պորտուգալացիների հետ խաղա այնպես, ինչպես բելգիացիների, ապա կհայտնվի եզրափակչում:

Հ.Գ. Բուքմեյքերական գրասենյակներում և ոչ միայն հիմա հիասթափությունների մի մեծ ալիք է բարձրացել, պատկերացնում եք ուելսցիների անակնկալը որքան թանկ կնստի խաղադրույք կատարողների վրա և որքան շահույթ կբերի բուքմեյքերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել