Թեյը շատ օգտակար ըմպելիք է մեզ համար՝ ստեղծված հենց բնության կողմից: Նրանում ներդաշնակ և հավասարակշռված  կերպով առանձնացվում են հիասքանչ համն ու օգտակար հատկությունները:
Հին չինացիներն առանձնացնում են թեյի տասը հիմնական օգտակար հատկություններ, որոնք ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
1. Թեյն օգնում է ազատվել գլխացավից:
2. Օգնում է պայքարել ալկոհոլամոլության դեմ. համարվում է սթափեցնող միջոց:
3. Թեյն օգնում է տապի ժամանակ առավել հեշտությամբ հաղթահարել շոգը:
4. Նիհարել ցանկացողներին օգտակար կլինի իմանալ, որ այս հրաշալի ըմպելիքը հագեցնում է քաղցի զգացողությունը:

5. Ավելորդ նյարդային անհանգստության ժամանակ հանգստացնում է նյարդերը, ազատում է սթրեսից:
6. Թեյը նպաստում է ճարպոտ սննդի մարսողությանը:
7. Օրգանիզմից դուրս է հանում թունավոր և վնասակար նյութերը:
8. Բարձրացնում է աշխատունակությունը:
9. Նպաստում է մտավոր աշխատանքին և բարձրացնում ինտելեկտուալ կարողությունները:
10. Հրաշալի ըմպելիքը պահպանում է երիտասարդությունն ու երկարացնում կյանքը:

Մի քանի խորհուրդ թեյի առանձին տեսակների ազդեցության մասին

Կանաչ թեյը կարգավորում է նյութափոխանակությունը:
Սպիտակ թեյը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը:
Երիցուկի թեյը պայքարում է շաքարային դիաբետի դեմ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել