Հայտնի է դարձել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները իրենց հաջորդ հանդիպումը անց են կանցնելու Ֆրանսիայում: Ինչպես հասկանում ենք, ԵԱՀԿ համանախագահող երկրները հերթականությամբ իրենց ձեռքն են վերցնում նախաձեռնությունն ու կողմերի միջև հաշտության ընդհանուր եզրեր փնտրելու  փորձեր անում։ Ինչպես գիտենք Վիեննայում տեղի ունեցած հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր ԱՄՆ-ին, որին հաջորդեց Ալիևի և Սարգսյանի հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում։ Հիմա արդեն եռանախագահող մյուս երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է նման հանդիպում կազմակերպում։ Սակայն այս հանդիպումները առաջին հայացքից ինչքան էլ իրար հետ կապված են, միևնույն ժամանակ պրակտիկ իրականությունը ցույց է տալիս, երբեմն հակասական են։ Վիեննայում ինչպես գիտենք գլխավոր համաձայնությունը շփման գծում փոխզսպման մեխանիզմների տեղադրման շուրջ համաձայնության գալն էր, որից հետագայում հրաժարվեց Ադրբեջանը։ Սանկտ- Պետերբուրգում դրանց վերաբերյյալ որևէ բան չխոսվեց, փոխարենը ձեռքբերվեց պայմանավորվածություն ավելի հաճախ հանդիպելու և  հրադադարի ռեժիմը չխախտելու վերաբերյալ։   Հիմա հերթը Ֆրանսիայինն է, որը որպես եռանախագահող երկիր կփորձի ինչ-որ փոփոխություն մտնցել բանակցային ֆորմատի մեջ։  Եթե սպասվելիք հանդիպումը դիտարկենք որպես Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումների պրիզմայում, ապա մեծ հաշվով այս հանդիպումն էլ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար էական ու նշանակալից դեր չի ունենա։

Ադրբեջանի արտգործնախախար Էլմար Մամեդյարովն էլ հայտարարել է որ իրենք ողջունում են նախագահների հանդիպումը,սակայն չեն գնում բանակցությունների՝միայն բանակցելու համար։ Սա կարծես դարձել է պաշտոնական Ադրբեջանի հռետորաբանության անբաժանելի մասը։   Թե ինչի շուրջն են կոնկրետ խոսելու նախագահները առայժմ դժվար է ասել։ Սակայն ինչպես հասկանում ենք,հաշվի առնելով ապրիլյան քառօրիաց հետո երկու կողմերի պաշտոնական արձագանքները,դրա հետևանքով վերջին երեք ամսում արդեն երկու անգամ հանդիպումներից և դրանց վերաբերյլա մեկնաբանություններից, Ֆրանսիայում սպասվելիք հանդիպումը եզրակփաելու է համանախագհների կողմից երկու երկրների նախագհների միջև հանդիպոմներ կազմակերպելու ցիկլը։   

Առավել հետաքրքրականը այն չէ, թե ինչ տեղի կունենա Փարիզում, որովհետև ըստ էության գուցե կրկնվենք, սակայն միամտություն կլինի կարծել թե այդ հանդիպումը շրջադարձային կլինի կողմերի համար։  Առավել հետաքրքրական է,թե ինչ կունենա այդ հանդիպումից հետո։  Ադրբեջանը հայտարարում է որ մտադիր չէ սառեցնել կոնֆիլկտը ու չի բանակցի անիմաստ։ Ռուսական մամուլում այսօր արդեն տեղեկություններ հայտնվեցին,որ այդ երկիրը արդեն սկսել է 200 միլիոն դոլարի վարկի տրամադրման շրջանակներում զենք մատակարարել Հայաստանին։ Գերմանիայի արգործնախարար Վալտեր Շտայնմայերը երկու օր առաջ Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց,որ  Գերմանիայի համար ստատուս քվոյի պահպանումը անընդունելի է և հարցը պետք  է սկսվեն իսկակակն բանակցություններ։ Այս հայտարարութույնները եթե ընդհանրացնելու լինենք,ապա կարող ենք եզրակացնել մեկ բան։ Չնայած բոլոր ջանքերին,ոչ ԵԱՀԿ-ին,ոչ էլ Ռուսաստանին այս պահի դրությամբ ոչ մի կերպ չի հաջողվում կողմերի միջև ձևավորել ընդհանուր հայտարար։ Հետևաբար հայկական կողմը պետք է պատրաստ լինի դեպքերի յուրաքանչյուր զարգացման,քանի որ փորձը ցույց տվեց, որ Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում իր հռետորաբանությունից,այլև  շարունակում է ագրեսորի իր հռետորաբանությունը,որը գնալով ավելանում է հաշվի առնելով քառօրյաի ընթացքում գրավված 800 հեկտար- արդյունքը։

 Ինչ մնում է ԵԱՀԿ-ին, ապա այս կառույցը իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ հիմնահարցի կարգավորման համար համալիր լուծում առաջարկել, երիցս ապացուցելով կառույցի՝ « դեկորատիվ» լինելու մասին խոսակցությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել