Այն օդը որ մենք շնչում ենք չի կարելի համարել մաքուր։ Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել, որ օդի աղտոտվածության պատճառով Չինաստանում ամեն օր 4000 մարդ է մահանում։

Այս խնդիրը լուծելու համար շվեյցարիացի դիզայները ստեղծել է 7 մետրանոց
շարժական օդորակիչ-աշտարակ, որը ներծծում է աղտոտված օդը և փոխարենը արձակում ֆիլտրացված և շնչելու համար անվնաս օդ։ Աշտարակը 1 օրվա ընթացքում կարող է ֆիլտրել 30.000 խորանարդ մետր օդ։ Ի շնորհիվ հատուկ մեխանիզմները, աշտարակը ներծծում է միայն աղտոտված օդը։

Սակայն սա աշտարակի միակ առանձնահատկությունը չէ։ Ֆիլտրացման ընթացքում հավաքված նյութերը հնարավոր է խտացնել և վերածել կիսաթանկարժեք քարի, որը կարող է օգտագործվել զարդերի պատրաստման մեջ։ Յուրաքնչյուր այսպիսի խորանարդ ստացվում է 1 խորանարդ մետր օդի մաքրման արդյունքում։

Առաջին գործող նախատիպը Չինաստանում կլինի այս աշնանը, սակայն ծրագրի հեղինակները պատրաստվում են այսպիսի աշտարակներ տեղադրել Փարիզում, Լոս Անջելեսում և այլուր։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել