Հայաստանից ոչ գնացողնա մեղավոր, ոչ չգնացողը, բայց կյանքում չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ապրում են Հայաստանից դուրս՝ ժամանակին գնացել են կամ հենց այնտեղ էլ ծնվել են , սկսում են բողոքել իրենց վիճակից, երանի են տալիս Հայաստան հետ գալուն: Կարծես Հայաստանում ապրողներին համոզեն , որ իրենց վիճակը ավելի վատա, կարծես համոզեն , որ հանկարծ չգաք ստեղ , որ այդ ամեն ինչը իրենց մնա:

Գնացել եք՝ լավ եք արել, հնարավորություն լինի ես էլ կգնամ , բոլորն էլ կգնան, ով ասում է , որ չի գնա , ապա ճշտեք ինչքան գումար է աշխատում ամսեկան , առաջարկեք դրա կրկնապատիկը ու մի հատ էլ հարցրեք՝ կգնա, թե՞ ոչ: Բոլորն էլ ընտանիք են պահում, ոչ մեկի չես կարող մեղադրես, մանավանդ մեղադրողների մեծ մասը լավ ապահովված են , տարվա մեջ մի քանի անգամ գնում են արտասահման ՝ աշխարհ են տեսնում , ընտանիքը կարողանում են պահել:

Արտասահմանում ապրող հայերի մեծ մասը իրենց կարոտը արտահայտելու համար առաջ են քաշում ՝ հողը, ջուրը, երեկոյան Երևանը, Արարատյան դաշտի ծիրանը, Սևանի իշխանը, Դիլիջանի անտառները և այլն: Լավ էլի: Ախր եթե գնացել եք ուրեմն ստեղից լավ եք չէ՞ ապրում, գործերներդ ավելի լավա չէ՞, ի՞նչ կարիք կա բզել ստեղի ժողովրդին:
Դե հիմա թողեք մի քիչ էլ Հայաստանում ապրող հայերի ցավերի մասին ասեմ: Երբ դուք գնացիք մենք այդ հողերի մեջ ապրում էինք, քանի որ տունը վերանորոգելու գումար չունեինք, մենք մնացինք , դուք վաճառեցիք այդ հողը ու գնացիք արտասահմանում հող գնեցիք: Մենք այդ ջրերի մեջ էինք ապրում , քանի որ նույն այդ տունը շատ խոնավ էր ու էլի փող չկար, որ վերանորոգեինք, բայց դուք այն հողի հետ ջուրն էլ էիք վաճառել: Մենք այստեղ երազում ենք ամիսը 80 հազար դրամանոց գործի ճարենք, դուք այդտեղ միայն 80 հազարից ավել տան վարձ եք տալիս: Մենք երկրորդ աշխատանք են փնտրում , որ տուն պահենք դուք ներկայիս աշխատանքը փորձում եք փոխել ավելի հեշտով: Դուք ցանկացած պահի կարող եք հետ գաք, բա մենք ու՞ր գնանք, մենք ու՞մ կամ ի՞նչը կարոտենք: Չնայած կարոտելու ու մարդկային այլ զգացմունքների ժամանակ չունենք: Մենք պետք է աշխատենք, թեկուզ տոմսի գումար հավաքելու համար պետք է աշխատենք:
Չեմ ցանկանում ոչ մեկին առանձնացնեմ, բոլորս էլ հայ ենք: Ես էլ արտասհմանում ապրող բարեկամներ ունեմ , որ ցանկանում են ապրեն Հայաստանում , բայց հարմար աշխատանք գտել են երկրից դուրս: Ինձ էլ հարմար աշխատանք լինի ես էլ կգնամ , դու և դուք էլ կգնաք, չկասկածեք: Բայց գնալուց հետո պետք չի ստեղի ժողովրդի առաջ փորձել արդարանալ, փորձել այնպես ներկայացնել ,որ դուրսը ավելի վատա ուղղակի մի կերպ ապրում ենք: Մի կերպ կարող ենք նաև Հայաստանում ապրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել