Վերին լարսի անցակետի հերթական անգամ փակվելը մեզ կրկին հիշեցնել է տալիս, որ պետք է փնտրենք դեպի արտաքին աշխարհ դուրս գալու, այդ դեպքում՝ դեպի Ռուսաստան դուրս գալու այլընտրանքային ուղիներ:

Ընդ որում՝ ոչ թե ժամանակն է, այլ վաղուց ժամանակն է ազգային անվտանգության ռազմավարության մեջ ամրագրելու ու դրան հասնելու հետևողական աշխատանքների:
Նկատի ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փակ սահմանները և դեպի հյուսիս գնալու մեզ համար այդքան անհրաժեշտ ճանապարհ կանոնավորության հարցը Ռուսաստան-Վրաստան-Հայաստան ձևաչափով ևս պետք է թեման քննարկման առարկա դարձնել:

Անկախ այն հանգամանքից, որ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները բարձր մակարդակով չեն զարգանում, այնուամենայնիվ պատմությունը ցույց է տալիս, որ այդ երկրների համար կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկում կարելի է կազմակերպել:

Այնպես որ, վաղուց ժամանակն է այս հարցը դարձնել օրակարգային, այլ ոչ թե քննարկել առիթից առիթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել