Պորտուգալիայի հավաքականը առավելության հասավ Լեհաստանի ընտրանու նկատմամբ և դուրս թողեց հետագա պայքարից: Հիմա պորտուգալացիները կիսաեզրափակչում են և սպասում են իրենց մրցակցին, ով հայտնի կդառնա Ուելս-Բելգիա դիմակայությունից հետո: Նախքան դա պետք է նշենք, որ երեկ թե պորտուգալացիները, թե լեհերը մաքուր, դիտարժան և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրեցին: Զարմանալի էր Պեպեի խաղը, ով բոլորովին այլ ֆուտբոլ ցուցադրեց, իր խաղային կոպիտ և սիմուլյանդին հատուկ ոճը չկար, Պեպեն խաղաց մաքուր և մինչև վերջ, չենք սխալվի, եթե ասենք հանդիպման լավագույններից էր: Լեհերի պաշտպանությունում էլ առավելապես արդյունավետ գործեց Կամիլ Գլիկը, ով խաղային որակներով առանձնանում էր մույս պաշտպաններից:

Ինչևէ հաղթեց ուժեղագույնը: Կիսաեզրափակչի Պորտուգալիայի հավաքականի ֆավորիտ մրցակիցը Բելգիայի ընտրանին է: Սա հնարավորություն է Բելգիայի հավաքականի առաջատար, տաղանդավոր և հեռանկարային հարձակվողական կիսպաշտպան Էդեն Ազարի համար, ում մասին արդեն խոսվել է, որպեսզի ապացուցի աշխարհին, որ անցել են Ռոնալդուի ժամանակները և «далеко не правда», որ Ռոնալդուն հավասարը չունի: Ասվածը փաստում է հենց երեկվա խաղը, երբ Ռոնալդուն մի քանի իրական գոլային պահեր չօգտագործեց: Մի քանի տարի առաջվա Ռոնալդուն երբեք բաց չէր թողնի այդ հնարավորությունները:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի, ով հավակնում է «անդամագրվել» աշխարհում լավագույն ֆուտբոլիստների շարքին, տվյալ ֆուտբոլիստի հնարավորությունները գնահատվում են ինչ-որ երկրորդ ֆուտբոլիստի հետ համեմատելով, ով նախկինում կամ ներկայում ֆուտբոլասերների սիրելին է: Պորտուգալիա-Բելգիա հանդիպումը հենց այդպիսին է լինելու` Ազարը իր խաղային որակների առտավելությամբ կխամրեցնի Ռոնալդույի խաղը դաշտում և կապացուցի, որ Ռոնալդուն առաջվանը չէ: Ռոնալդուն արդեն 31 տարեկան է, այո կարող է դեռ մի քանի տարի էլ խաղալ, բայց արդեն ոչ որպես աշխարհի լավագույն ֆոտբոլիստ, քանզի սերնդափոխության ընթացքում իհայտ են եկել ֆուտբոլիստներ, ովքեր տաղանդավոր են, հեռանկարային, ովքեր այդ տիտղոսին ավելի են արժանի այս պահի դրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել