Hraparak.am-ը գրում է.

Հայ հայտնիներից շատերը տարիների ընթացքում անճանաչելիորեն փոխվել են: Նրանցից ոմանք սոցցանցերի իրենց էջերից հեռացրել են տարիներ առաջ արված լուսանկարները, անգամ` տեսահոլովակները: Բայց համաշխարհային սարդոստայնը, այնուամենայնիվ, պահպանել է դրանցից մի քանիսը: Ստորեւ ներկայացնում ենք հայտնի հայ տղամարդկանց աստղային էվոլյուցիան:

1. Հրաչ Մուրադյան- «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի պրոդյուսեր, հաղորդավար Հրաչ Մուրադյանին շատերն են ճանաչում: Սակայն քչերն են հիշում, թե մոտավորապես տասը տարի առաջ ինչպիսին էր նա: Հրաչ Մուրադյանի աստղային էվոլյուցիան` ստորեւ.

2.Գոռ Հակոբյան- Գոռ Հակոբյանը հանրության շրջանում ճանաչում ձեռք բերեց «Անտիվիրուս» յութուբյան հաղորդաշարի շրջանակներում: Սակայն այսօր Գոռին էլ ավելի են սիրում ու ճանաչում «Ֆուլ Հաուս» հեռուստասերիալում կերտած իր կերպարի` Ֆելիքսի շնորհիվ: 

3.Անդրե- Երգիչ Անդրեի կերպարը մինչ օրս ամենաքննարկվողներից է: Տարիների ընթացքում այն բազում փոփոխությունների ենթարկվեց: Այսօր Անդրեն հանրությանը ներկայանում է ավելի «զուսպ» կերպարով: Նրա աստղային էվոլյուցիան` ստորև. 

4. Մհեր-  Երգիչ Մհերի մասին մինչ օրս չեն դադարում խոսակցությունները, որոնց մի մասն էլ առնչվում է նրա աստղային կերպարին: Ոմանք գտնում են, որ տարիներ առաջ երգիչը իր կերպարով շատ ավելի յուրօրինակ էր ու սիրելի, քան այժմ: Դատողությունները թողնում ենք ձեզ: 

5.Սեւակ Ամրոյան- Աստղային եւ ոչ մի էվոլյուցիա այդքան ցնցումներ չառաջացրեց, որքան երգիչ Սեւակ Ամրոյանինը: «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողը, ընդունենք, որ բնավ աչքի չէր ընկնում իր արտաքին տվյալներով եւ ոչ էլ հավակնում էր դառնալ ամենացանկալի աստղային փեսացուներից մեկը: Այսօր Սեւակ Ամրոյանը ոչ միայն հավակնում է հայտնվել ամենացանկալի փեսացուների շարքում, այլ նաեւ հավակնում է դառնալ հենց ամենացանկալիներից մեկը: Սեւակի աստղային էվոլյուցիան շշմեցուցիչ է: 

6.Էրիկ Կարապետյան- Նայելով Էրիկի լուսանկարները` թվում է, թե փոփոխությունը այդքան էլ մեծ չէ: Պատճառը այն է, որ վերջինիս հին լուսանկարներից շատ քիչ բան է պահպանվել: Բայց լավ պրպտելու դեպքում ստացվեց այն, ինչ ստացվեց: Էրիկի աստղային էվոլյուցիան` ստորեւ. 

7.Գոռ Սուջյան-  Գաղտնիք չէ, որ Գոռի ոկալային տվյալները բավական հզոր են, սակայն գաղտնիք չէ նաեւ, որ երգչի համար արտաքին տվյալները երբեք էլ «զենք» չեն հանդիսացել: Բայց արի ու տես, որ «Երբեք մի ասա երբեք» կարգախոսը այս դեպքում փայլուն է ասված: Վերջերս համացանցը ցնցեց Գոռի նոր կերպարը: Դատողությունները թողնում ենք ձեզ: 

8.Մհեր Բաղդասարյան- «POP հանրագիտարան»-ի հեղինակ Մհեր Բաղդասարյանը երկար ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում: Մհերի աստղային էվոլյուցիայի վրա հնարավոր է` ազդած լինի «Ամերիկյան երազանքի» առկայությունը: Դրա մասին կարելի է ենթադրել` նայելով վերջինիս պարբերաբար հրապարակվող ֆոտոսեսիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել