Անհոյնի բժշկական համալսարանի հիվանդանոցի վիրաբույժները 8-ամյա Յուեյուեի ստամոքսից կես կգ կշռող մազի կծիկ են դուրս բերել:

Մազերն այնտեղ էին հավաքվել տարիների ընթացքում: Երեխան ապրել է տատիկի և պապիկի հետ, ծնողները գումար աշխատելու նպատակով մշտապես գտվել են արտերկրում:

Տանը գտնվելիս մի անգամ ծնողները նկատել են, որ երեխան սկսել է քիչ ուտել:

Նրան բժշկի մոտ են տարել: Նրանք հայտնաբերել են, որ երեխայի ստամոքսում մազակույտ կա, այդ իսկ պատճառով նա սկսել է նվազ սնվել:

Յուեյուեի մայրիկի խոսքով՝ ինքը մի քանի անգամ նկատել է, որ երեխան հավաքել է տատիկի մազերը և մտցրել բերանը: Կինը դրան նշանակություն չի տվել:

Անցել են տարիներ, և աղջիկը շարունակել է իր տարօրինակ զբաղմունքը: 8 տարիների ընթացքում նա իր ստամոքսը լիովին լցրել է մազերով:

Երեխայի արտասովոր վարքի պատճառը բժիշկները դժվարացել են բացատրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել