Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները հրկիզել են 5 շինարարական մեքենաներ ու առևանգել են 7 վարորդի:

Միջադեպը գրանցվել է Մուշ-Քուլփ ավտոճանապարհին` Գյուդումլու գյուղի մոտ: Այստեղ քուրդ զինյալները կանգնեցրել են շինարարական ավտոմեքենաները, վարորդներին ու աշխատակիցներին հեռացրել են, ապա հրկիզել են մեքենաները:

Այնուհետև, նրանք իրենց հետ լեռներն են տարել 7 վարորդների: Միջադեպից հետո թուրքական անվտանգության ուժերը օդային աջակցությամբ մասշտաբային որոնողական գործողություն են սկսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել