Քաղաքացու բջջայինը վերցրած ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ. նշվում է, որ նրանք ընդգրկվել են կադրերի ռեզերվում:

Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: 

Հիշեցնենք, որ Վահրամ Միրաքյանը հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում Ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպի տեսագրություն էր զետեղել:

Ըստ նրա՝ Աշտարակ-Ապարան մայրուղու վրա ճանապարհային ոստիկաններն իրենից «քաշել վերցրել են» բջջային հեռախոսը, ապա վերադարձրել ու պահանջել ջնջել՝ իր խախտման մասին ոստիկանների կողմից ցուցադրած տեսանյութը, որը քաղաքացին նկարահանել էր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել