Ladynews.am-ը գրում է.

Բրոնզագույն երանգներ աչքերի համար, վառ շրթունքներ, փոքր-ինչ խոնավ այտոսկրեր՝ այսպիսինն են նոր սեզոնի միտումները: Ինչպե՞ս քսել այս ամենը: Ահա խորհուրդներ մասնագետներից:

Պայծառություն հաղորդեք ձեր ժպիտին

Օսկար մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհի Օլիվիա Մանը շշմացրել է բոլորին մարջանագույն շրթունքներով, և այժմ Նյու-Յորքիբոլոր աղջիկները հետևում են նրա օրինակին:

Ձեզ ամենևին էլ պետք չէ դիմահարդարների խումբ, որպեսզի կրկնեք սեզոնի թրենդը: Աստղերի շրջանում դիմահարդարման հայտնի գուրու Բյու Նելսոնը, ով աշխատում է հայտնի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի հետ, ասում է, որ հեշտ է գտնել մարջանագույն շրթունքների ճիշտ երանգը, էական է՝ գտնել ճիշտ բանաձևը:

«Եթե դուք առաջին անգամ եք փորձում գույնը, օգտագործեք շրթունքի վառ փայլ»,- ասում է նա: Օրինակ, կարելի է քսել մանդարինի գույնի փայլ: Այն այդքան էլ գրավիչ կարող է չլինել առաջին հայացքից, սակայն շրթունքների վրա այն ուղղակի հիանալի է նայվում:

Նելսոնը նաև խորհուրդ է տալիս շրթունքներին երանգ քսել մատների բարձիկների օգնությամբ՝  գույնն աստիճանաբար հաղորդելու համար:

Անվա՞խ եք: Ուրեմն փորձեք նույն գույնը շուրթերի և այտերի համար, ինչպես Օլիվիա Մանը: «Երբ ձեր կարմրաներկը և շրթներկը համատեղվում են, դա շատ ժամանակակից է նայվում», - ասում է մասնագետը և ավելացնում, որ գունային ուրվագիծը այտերին օգնում է հավասարակշռել վառ շուրթերը:

600x580600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել