Մեր օրերի գիտությունը չափազանց հզոր և զարգացած է, սակայն դեռ ամենակարող չէ։ Կան երևույթներ, որոնք ժամանակակից գիտությունը ուղղակի անզոր է բացատրե, և դրանք մնում են իսկական հանելուկների մարդկության համար։

Թաոսյան ձայներ

Եկրկար տարինե շարունակ ամերիկայն Թաոս քաղաքի բնակիչները անապատի կողմից եկող, անհայտ ծագմամբ ձայն են լսում։ Այդ ձայնը հիշեցնում է ծանր զինտեխնիկայի տեղաշարժի ձայնը, սակայն տաիածաշրջանում չկան այնպիսի մեջ ճանապարհներ, որ ծանր տեխնիկա անցնի այդտեղով։ Շատ հատճախ այս ձայնը մարդկանց մոտ հոգեբանական հիվանդություններ է առաջացնում իսկ երբեմն նաև դրդում է ինքնասպանության։ Տեղացինաերը այդ ձայնը կապում են ինչ որ սատանայական երևույթների հետ։ Տարօրինակն այն է, որ գիտնականները մինչև օրս չեն կարողանում պարզել ձայնի աղբյուրը։

Դեժավյու

Դեժավյու ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «արդեն տեսած»։ Դա մի տարօրինակ զգացողություն է, երբ մարդը զգում է, որ անցյալում ճիշտ նույն իրավիճակի մեջ արդեն եղել է։ Գիտնականները շատ տարբեր վարկածներ ունեն այս ֆենոմենի վերաբերյան՝ ուղեղի ժամային կորդինացիայի փոփոխությունից մինչև երազում տեսած տեսարանների կրկնում, սակայն դեժավյուի գիտական ուսումնասիրությունները բավակին բարդ են, քանի որ ֆենոմենը հնարավոր չէ առաջացնել արհեստական եղանակով։

Տեսիլքներ` կլինիկական մահի ժամանակ

Կլինիկական մահ տարած մարդիկ հաճախակի հաղորդում են նմանատիպ տեսիլքների մասին, այն է՝ թռնելու զգացողություն, հանդիպում մահացած հարազատների հետ, թունել որի վերջում լույս կա և այլն։ Գիտնականները նույնիսկ ստույգե անվանում են տվել այս երևույթին՝ «մոտմահյա անհանգստություն»։ Այժմ կան բավականի շատ վարկածներ, որոնք բացատրում են այս տեսիլքները, սակայն խնդիրն այն է, թէ ինչպես են մարդիկ տեսիլքներ ունենում երբ նրանց ուղեղը չի գործում և վերջապես՝ ինչու են հիվանդներից որոշները ամնեայն մանրամասնությամբ հիշում թէ ինչ է տեղի ունեցել այն վայրում, որտեղ իրենց վերակենդանացրել են։

Հոգիներ

Հոգիների մասին հիշատակումները սկիզբ են առնում դեռ նախնադարյան լեգենդներում և շարունակվում են միչև օրս։ Կան հոգիներ տեսնելու ո՛չ միայն մասսայական վկայություններ, այլ նաև լուսանկարներ և տեսագրություններ։ Ճիշտ է գիտնականները շատ պարանորման երևույթներ են բացատրում մասսայական խուճապով կամ զանազան հոգեբանական շեղումներով, սակայն սա այն երևույթներից է, որ չի բացատրվում և ոչ մի տեսությամբ կամ վարկածով։

Ինտուիցիա

Կամ, այլ կերպ ասված, վեցերորդ զգայարան։ Գիտությունը միչև օրս չի կարողանում բացատրել այս երևույթի բնությունը։ Որոշ գիտնականները պնդում են, որ ճիշտ ընտրությունը զգալու ունակությունը առակա է բոլոր մարդկանց մոտ։ Այս ունակություն ի ծնե է բոլոր մարդկանց մոտ, սակայն մեք մեռացել ենք ինչպես օգտվել դրանից՝ փոխարենը  կենտրոնանալով մյուս 5 զգայարանների զարգացման վրա։

«Պլացեբո» ազդեցություն

«Պլացեբո» ազդեցությունը բժշկական գիտության մեջ ամենամեծ գաղտնիքներից է։ Անհասկանալի է, թէ ինչպես կարող «դատարկ» դեղահաբի բուժական հատկությունների հավատը առողջացնել օրգանիզմը։ Լինի դա գալյախտ թէ քաղցկեղ – այդ ազդեցությունը օգնում է նույնիսկ ամենածանր հիավնդությունների դեպքում։ Սակայն այստեղ մի հարց է ծագում. եթե մարդը կարողանում է սեփական մտքի ուժով բուժեվ նույնիսկ ամենածանր հիվանդությունները, ապա արդյո՞ք սա փաստ չէ մարդու գերբնական ունակությունների վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել