«X Factor»-ը կրկին ճանապարհ է բացում երիտասարդ ու տաղանդավոր երգիչների համար. «Շանթ» հեռուստաընկերությունը սկսել է նախագծի 4-րդ եթերաշրջանի հայտագրումը։ Այսպիսով՝ բոլոր նրանք, ովքեր ունեն երաժշտական տաղանդ, կարող են փորձել իրենց ուժերը։ Բազմաթիվ երիտասարդների ճանաչում բերած հեռուստանախագիծը այս անգամ ևս փնտրելու է Հայաստանի տաղանդավոր երիտասարդներին՝ նրանց համար դեպի շոու բիզնես ճանապարհ հարթելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել