Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում կայանալիք Իտալիա – Գերմանիա խաղը սպասարկելու է հունգարական մրցավարական անձնակազմը՝ Վիկտոր Կաշաիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Կաշաին սպասարկել է Ֆրանսիա – Ռումինիա (բացման խաղը, 2:1) և Իտալիա – Շվեդիա (3:0) հանդիպումները։ Երկու խաղում նա ցույց է տվել 7 դեղին քարտ, նշանակել 11 մետրանոց 1 հարված։

Գերմանիա – Իտալիա հանդիպումը կայանալու է հունիսի 2-ին՝ Բորդոյում։ Այն մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել