Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում. ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը վաճառում է իր տունը (ֆոտո)Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում,որտեղ չկա օրենք,ոչ ոք , որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի , որտեղ մի ոհմակ , թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետև կծել վարակել են, որտեղ մինչև չսապոնվես էտ ոհմակից ինչ- որ մեկին ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչև չտռես կամ նուրբիկ տղա չլինես ու հոնքերտ չհանես ռեյտինգ չես ունենա,որտեղ քաղաքական գործիչները մինչև քֆուր չտան չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են , երբ իմանում են որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը:
Հ.Գ. էս ցուցակը անվերջա, բայց էսքանը արդեն հերիքա,որ էլ չուզեմ երեխեքս էս երկրում մեծանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել