timthumbSport.times.am-ը գրում է.

Գերմանական «Ruhr Nachrichten» պարբերականը, որը Դորտմունդի «Բորուսսիայի» տեղեկատվական գործընկերն է, գրել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հավանական տեղափոխության մասին՝ անդրադառնալով առավել քննարկվող հարցերին։

Այժմ ինչպիսի՞ իրավիճակ է։

Մխիթարյանը հեռանալու է «Բորուսսիայից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվողական ոճի կիսապաշտպանի համար 42 մլն եվրո է առաջարկել, ինչը «Բորուսսիայի» պատմության մեջ ռեկորդային գումար է։ Հանգստյան օրերին գործարքը կկայանա։

Ինչո՞ւ է «Բորուսսիան» Մխիթարյանին թույլ տալիս հեռանալ։

Ստանալ 42 մլն եվրո մի ֆուտբոլիստի համար, ում պայմանագրի ժամկետը լրանալու է մեկ տարուց․ սա ավելի քան համոզիչ հանգամանք է։ Բացի այդ, Մխիթարյանն իր գործակալի (Մինո Ռայոլայի) միջոցով պնդում է «Բորուսսիայից» հեռանալու ցանկությունը։ Նման իրավիճակում գրեթե իմաստ չունի ֆուտբոլիստին համոզել մնալ։ Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ 23 գոլով և 32 գոլային փոխանցումով ֆանտաստիկ մրցաշրջանից առաջ եղել է բոլորովին այլ Մխիթարյան՝ ոչ համառ, քիչ դինամիկ գործողություններով, խաղադաշտում առանց վճռական քայլերի։ Հիմա Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձր է, ինչպես երբեք։

Այդ դեպքում ինչո՞ւ 3 տարի առաջ «Բորուսսիան» Ռոբերտ Լևանդովսկուն համոզեց մնալ մինչև պայմանագրի ավարտը։

Որովհետև այն ժամանակ բոլորովին այլ իրավիճակ էր՝ չէր եղել պաշտոնական առաջարկ, ինչպես Մխիթարյանի դեպքում է։ Լեհ ֆուտբոլիստը պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ համաձայնություն էր ձեռք բերել «Բավարիայի» հետ, սակայն մյունխենցիները չէին արել համապատասխան առաջարկ, քանի որ մեկ տարի անց ֆուտբոլիստին անվճար ձեռք բերելու հնարավորություն ունեին։ Բացի այդ, «Բորուսսիայի» ղեկավարությունը վստահ էր, որ Լևանդովսկին պրոֆեսիոնալ կարձագանքի իրավիճակին և թիմին կօգնի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել։

Հենրիխ Մխիթարյանի դեպքում ղեկավարները վստահ չե՞ն։

Ո՛չ։ Խնդիրն այն է, որ 2013 թվականին Մխիթարյանը ցանկանում էր անպայման տեղափոխվել «Բորուսսիա» և դրա համար «Շախտյորում» իսկական ներկայացում է տվել՝ բոյկոտելով մարզական հավաքները։ «Բորուսսիայում» չեն ցանկանում նման կրկնություններ։

Ի՞նչ կլինի այն միլիոնների հետ, որոնք ակումբը կստանա Մխիթարյանի տրանսֆերի դիմաց։

Դեռ պարզ չէ։ «Բորուսսիան» ցանկալի ֆուտբոլիստներին գնելու համար լավ գումար ունի, սակայն ակումբները, իմանալով դա, կփորձեն բարձրացնել «Բորուսսիայի» առաջարկների չափը։ Այսօր տրանսֆերային շուկայում բարդ է գտնել հարձակվողական ոճի կիսապաշտպանի։ «Բայերը» չի ցանկանում վաճառել Կարիմ Բելարաբիին։ Ինչ վերաբերում է Անդրե Շյուրլեին՝ Թոմաս Տուխելը համակրում է նրան, սակայն ակումբում այնքան էլ վստահ չեն․ 30 մլն եվրո հրաժարագին ունեցող ֆուտբոլիստի տրանսֆերը գնելը չպետք է ռիսկային տարբերակ լինի։ Մարիո Գյոտցեն էլ առանձնապես չի փայլում Եվրոպայի առաջնությունում, որպեսզի «Բորուսսիայի» ղեկավարներն ամռանը նրան վերադարձնելու ցանկություն ունենան։

Ի՞նչ է պակասում «Բորուսսիայի» կազմում։

Առաջին հերթին, փորձ և առաջատարներ՝ ի դեմս Մաթս Հյումմելսի, Իլկայ Գյունդողանի, Հենրիխ Մխիթարյանի․․․ Ակումբից հեռանում են արդեն կայացած ֆուտբոլիստներ։ «Բորուսսիայի» 6 նորեկների միջին տարիքը 21․5 է։ Դրա համար էլ լավ տարբերակ է Յակուբ Բլաշչիկովսկին․ ուրբաթ օրը լրանալու է «Ֆիորենտինայում» նրա՝ վարձակալական հիմունքներով հանդես գալու ժամկետը։ Նա կարող է Դորտմունդ վերադառնալ անվճար և լավ մարզավիճակում։ Ինչո՞ւ ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել