Հիդրոմենտը զգուշացնում է՝ այսօր Երևանում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +40-ի:  Այս իրավիճակում միայն մի բան է մնում՝ ձեռնարկել հնարավոր ամեն բան տապին դիմակայելու համար: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել ամառային տապը:

1.Հովացնում ենք օրգանիզմը: Դա անելու համար վերցնում ենք մի քանի կտոր սառույց, փաթաթում լաթի կտորի մեջ ու պահում մարմնի այն մասերում, որտեղ շոշափվում է զարկերակը /դաստակ, ծնկների ետնամաս, արմունկի ներսի հատված/: Թողնում ենք թրջոցը երկու րոպե, հետո փոխարինում ենք այն նոր թրջոցով: Մարմնի հովացումն այս տարբերակով տեղի է ունենում արյան ջերմաստիճանը իջեցնելու հաշվին:

2.Խմեք շատ հեղուկ և կանաչ թեյ: Կարող եք նաև բնական կոմպոտներ խմել, ցանկալի է առանց շաքարի հավելումով: Այդպիսի ըմպելիքները նախ օգում են զովանալ, և հետո, դրանք կալորիաներ չեն պարունակում: Իսկ ահա գարեջուրն ու սև սուրճը ջրազրկում են մեր օրգանիզմը և կրկնակի ծանրաբեռում մեր անոթները:

3.Հնարավորինս հաճախ լվացվեք ու ցնցուղ ընդունեք: Հով ջուրը կօգնի պահպանել օրգանիզմի ցածր ջերմաստիճանը:

4.Եթե ձեր տան պատուհանները արևկող են, ապա ոչ մի դեպքում մի բացեք դրանք տունը օդափոխելու նպատակով, հակառակը՝ ծածկեք պատուհանները հաստ, չթափանցող ու մուգ գույնի ծածկոցներով: Հրաշալի մի տարբերակ ևս՝ կարող եք պատուհանները քողարկել փայլաթիթեղով /фольга/: Փայլաթիթեղը շատ լավ անդրադարձնում է ջերմությունը, այդպիսով թույլ չտալով արևի ճառագայթներին թափանցել ներս ու բարձրացնել սենյակի ջերմաստիճանը:

5.Եթե տանը կչա օդորակիչ, բայց կա պատշգամբ, ապա թրջեք սավանը սառը ջրով ու կախեք այն բաց դռան մուտքից: Այսպիսով սենյակ թափանցող օդը նախ կսառեցվի, կխոնավեցվի, կֆիլտրվի ու նոր ներս կմտնի սենյակ և բնակարանի ջերմաստիճանը կնվազի:

6.Շոգ օրերին հագեք թեթև, շնչող ու բաց գույների բնական գործվածքներից հագուստ: Այդպիսի կտորները «շնչում են» և մարմնի համար օդափոխություն են ապահովում:

7.Հնարավորինս ստվերոտ վայրեր նախընտրեք: Խուսափեք արևի ճառագայթների անմիջական ազդեցությունից, օգտագործեք հովանոց, լայնեզր ամառային գլխարկներ, թեթև բանդանաներ:

8.Ամառվա տապին կարևոր է ճիշտ սնվելը: Բացառեք ճարպոտ, բարձր կալորիականությամբ, աղի, քաղցր ու ապխտած բոլոր տեսակի ուտելիքները: Շատ օգտագործեք միրգ ու բանջարեղեն:



9. Սենյակի օդը սառեցնելու և խոնավեցնելու համար անընդհատ ջուր ցողացրեք սենյակում: Դա կարող եք անել պատուհան մաքրելու միջոցի դատարկ տարայի օգնությամբ: Արեք դա սառը ջրով ու ժամում առնվազն մեկ անգամ:



10. Կրճատեք ձեր ֆիզիկական ակտիվությունը , տնից կամ օֆիսից դուրս մի եկեք 12:00-ից մինչև 17:00 ընկած հատվածը:



11. Երկու ժամը մեկ հինգ րոպեով հանգստացեք : Այդպես դուք կխնայեք ձեր անոթները գերբեռնվածությունից:

12.Հաճախակի ջրեք սենյակային բույսերը: Սա անում ենք ոչ միայն բոյսերին տապից փրկելու համար, այլև այն պատճառով, որ ծաղիկների տակ գտնվող չոր ավազն ու հողը չկլանեն սենյակի խոնավությունը:


Հիշե՛ք, շոգ եղանակին դրսում գտնվելու դեպքում մի մոռացեք կես ժամը մեկ առնվազն մեկ բաժակ ջուր խմել, ընդ որում, այս կանոնը պետք է պահպանել ոչ միայն +39-40 աստիճան տապի, այլ նաև +26 և բարձր ջերմաստիճանի դեպքում:

նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել