Թինա Վինմիլը միշտ էլ ավելորդ քաշի խնդիր է ունեցել, սակայն նա էլ ավելի գիրացավ իր «Facebook»-ի միջոցով իր սիրեցյալի հետ ծանոթանալուց հետո։ Այս 43-ամյա կինը մի դուստր ուներ նախորդ ամուսնությունից, սակայն երբ նա հանդիպեց իր ներկայիս ամուսնուն՝ Մարկին, դեռահաս աղջնակի պես սիրահարվեց նրան։ Նրանց սերը փոխադարձ էր, ու շուտով նրանք սկսեցին միասին ապրել։ Որոշ մարդիկ սիրահարվելուց հետո դառնում են սենտիմենտալ և չեն կարողանում կարգին սնվել։ Մարկի ու Թինայի դեպքում ամեն ինչ ճիշտ հակառակն էր։ Սիրուց նրանց ախորժակը բացվում էր, ու նրանք անջատված ուտում էին։ Ընդ որում, Թինան առանձնապես աչքի չէր ընկնում տնարարությամբ, ուստի զույգը հաճախ պատվիրում էր ֆասթ ֆուդ։

Մարկն ու Թինան մի լավ գիրացան համատեղ կյանքի ընթացքում։ Այս մասին խոսելիս Թինան ասել է.

—Մենք այնքան թունդ էինք սիրահարված իրար, որ չէինք նկատում ավելացած կիլոգրամները։ Մենք գիտեինք, որ պետք էր նիհարել, սակայն դժվար էր դրա համար մոտիվացիա գտնել։ Եթե Մարկը եռակի գեր էլ լիներ, ես միևնույն է՝ կսիրեի նրան։

Մարկը ևս սիրում էր կնոջը՝ անկախ նրա քաշից։ Ուստի նրանք կարիք չունեին իրար դուր գալու համար նիհարել։ Նրանք այսպես թե այնպես դուր էին գալիս իրար, ուստի նիհարելու համար ինչ-որ այլ մոտիվացիա էր պետք։ Այս մոտիվացիան նրանց հարսանիքն էր լինելու։ 2010 թ.-ի սուրբ ծննդյան տոնին, երբ Մարկն ամուսնության առաջարկություն արեց Թինային, նա 127 կգ էր կշռում։

Թինան մերժեց առաջարկությունը, ավելի ճիշտ՝ հետաձգեց իր դրական պատասխանը։ Նա ասաց, որ կամուսնանա նրա հետ միայն այն ժամանակ, երբ կորցնի ներկայիս քաշի ուղիղ կեսը։ Նա ցանկանում էր իր հարսանիքի օրը գեղեցիկ հարսանեկան զգեստ կրել, մի բան, որ անհնար էր իր կառուցվածքով։ Ինչպես նշեցինք, Մարկը նույնպես աչքի չէր ընկնում սլացիկ կազմվածքով։ Նա ոչ ավել, ոչ պակաս 158 կգ էր կշռում։

Սիրահար զույգը գիտակցեց, որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել, ու ժամանակն է վերջ դնել շատակերությանն ու անառողջ սննդակարգին։ Նրանք դիմեցին մասնագետների օգնությանն ու սկսեցին հաշվել սննդամթերքի կալորիաները։

Թինան, ում մոտ գիրության հետևանքով քնի օբստրուկտիվ ապնոէ էր ձևավորվել, օրինակելի տնային տնտեսուհի դարձավ։ Նա արդեն ինքն էր պատրաստում ուտեստները։ Ճիշտ սննդակարգի ու մարմնամարզության շնորհիվ Թինան 63 կգ նիհարեց։ Մարկը, ով ևս զգալիորեն նիհարել էր, Թինային ասաց.

Դու արդեն հասել ես մեր պայմանավորված քաշին, ուստի ինձ հետ չամուսնանալու ոչ մի պատրվակ այլևս չես կարող բերել։

Թինան ինքն էլ երազում էր հարսանիքի օրվա մասին։ Միակ խնդիրը կախ ընկած մաշկն էր, որի ընդհանուր ծավալն ավելի քան 3 կգ էր կազմում։ Նա արդեն 8-րդ չափսի հագուստ էր կրում, բայց ստիպված էր փակ զգեստներ հագնել, որպեսզի լխկած մաշկը չընդգծվի դրանց տակից։ Թինան կարողացավ այնպիսի հարսանեկան զգեստ ընտրել, որը քողարկում էր նրա մաշկի ավելորդ զանգվածը։ Հարսանիքի օրը նրանք շրջապատված էին ամենամտերիմ մարդկանցով։ Զույգն ընդամենը 20 հյուր էր հրավիրել։

Թեպետ Թինան բարդույթավորվում էր ավելորդ մաշկից, այդ օրն ուղղակի հեքիաթային անցավ։ Ո՛չ ամուսնության օրը, ո՛չ դրանից հետո մարդիկ չէին կասկածում, որ Թինան իր հագուստի տակ «տհաճ գաղտնիք» էր թաքցնում։ Նա միայն վերջերս է անկեղծացել այդ խնդրի մասին։

Նա մինչ օրս չի ձերբազատվել մաշկի ավելորդ զանգվածից, սակայն նրա ամուսինն այնպիսի մեծ սիրով ու հոգատարությամբ է շրջապատել նրան, որ նա աստիճանաբար ազատվում է իր բարդույթներից։ Նա ասում է, որ թեպետ ուրախ կլիներ անհետևանք նիհարել, միևնույնն է՝ ավելորդ կիլոգրամներն ավելի շատ անհանգստություն էին պատճառում իրեն, քան կախ ընկած մաշկը։

Այս մասին խոսելիս Թինա Վինմիլն ասել է.

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, ասես մենք բոլորովին այլ մարդիկ լինենք։ Ես ու ամուսինս ոչ միայն ավելի առողջ ենք, այլև կես մարդ ենք, սակայն բառի ամենադրական իմաստով։ Մենք մեր քաշը կիսով չափ նվազեցրել ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել