Էլվիս Փրեսլիի միակ դուստր՝ երգչուհի Լիզա Մարիա Փրեսլին բաժանվում է չորրորդ անգամ, հայտնում է Daily Mail-ը: 48-ամյա երգչուհին հայտարարել է, որ նրա ամուսինը` կիթառահար Մայքլ Լոքվուդը անօրինական կերպով օգտվել է իր կարողությունից:

Լիզա Մարիան նաև պահանջել է լիարժեք խնամակալություն ընդհանուր երեխաների նկատմամբ, քանի որ Լոքվուդին համարում է «ոչ հոգատար»: Ընտանիքին մոտ աղբյուրը պատմել է, որ Լոքվուդը հաճախ է վիրավորել կնոջը և չարաշահել նրա կարողությունը:

Ապահարզանի փաստաթղթերը արդեն ներկայացվել են դատարան, սակյան Լոքվուդը դեռևս թաքնվում է կնոջ փաստաբաններից:

Լիզա Մարիա Փրեսլին 300 միլիոն դոլար կարողության ժառանգորդուհին է: Նույն աղբյուրը հայտնել է, որ ամուսնական պայմանագիրը Լոքվուդին կթողնի առանց կնոջ փողերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել