Այս շաբաթ մեկնարկած Աժ արտահերթ նիստը, ի տարբերություն ԱԺ մնացած նիստերի, առանձնացավ իր ինտրիգներով: Հետաքրքիրն այն է, որ այդ գործընթացում նախաձեռնողը ոչ թե իշխանության ներկայացուցիչներն էին, այլ՝ ընդդիմադիրները:

ԱԺ աշխատանքներին հետևելու իմ պրակտիկայում քանիցս հանդիպել եմ մոնոներկայացումների, տարբեր քաղաքական ֆլիրտների, անգամ հրմշտոցի ու հայհոյանքի, բայց դաշտում բացահայտ «ցեխշպրտոցին» նորություն է:

Նախ նշեմ, որ այս իրադարձությունները սկսվել էին դեռ մի քանի օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը նախ քաղաքական դաշտում գործող ընդդիմությանը համարեց կեղծ և իշխանությունների պատվեր կատարողներ, ինչին հակադարձեց Նաիրա Զոհրաբյանը՝ բավականին կոշտ որակումներով: Նա ասաց, որ Նիկոլն ընդամենը փորձում է ինքնահաստատվել ընդդիմադիր սեկտորում, ապա Լևոն Զուրաբյանը բավականին մառազմատիկ բնորոշումներով նկարագրեց ՔՊ-ի ներկայացուցչին: Փաշինյանին իր «տեղը դնելու» գործի մյուս մասն իր ուսերին վերցրեց Հեղինե Բիշարյանը, հորդորելով հաշվի նստել քաղաքական ուժերի ու գործիչների տեսակետների հետ:
ԱԺ պլենար նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «դեբոշ», որը դեռ երկար կհիշեն մեդիա դաշտում:

Նիկոլն իր ելույթում հոգեկան «խեղումներ ու ճղճղոցներով ելույթներ» որակեց պատգամավոր տիկնանց հայտարարությունները և հավելեց, որ ընդդիմադիր պատգամավորներն իշխանությունների հաճախորդներնեն և չեն կարող իր համար լինել քաղաքական գործընկերներ: Նաև վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Նաիրա Զոհրաբյանի ու Հեղինե Բիշարյանի, և իր խմբակցության ղեկավարի հասցեին: Բանը հասավ նրան, որ Հ.Բիշարյանը չկարողացավ իրեն տիրապետել և տեղից արձագանքեց. «Շիշը կտամ գլխիդ, այ համբալ»։ «Վալերիանկա չկա՞ այդտեղ։ Հանգստացի՛»,- պատասխանեց Փաշինյանը, ապա շարունակեց. «Մոռացե՞լ եք, որ մինչև 2014 թիվը կոալիցիայի անդամ էիք, բերաններդ ջուր առած երկու տարի կոճակ եք սեղմել»,- ապա տեղից բղավող Բիշարյանի ուղղությամբ նետեց. «Ձեր հերթն էլ կգա, թուլցեք, թուլցեք»:

Նաիրա Զոհրաբյանը տեղից արձագանքեց Փաշինյանին և իր հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ ասաց. «Ինչ-որ հայտարարվեց ԱԺ ամբիոնից բացարձակապես սուտ է, լկտի ու ամոթալի գործելոճ»:

Ավելի տրագիկոմիկ էր Հեղինե Բիշարյանի ելույթը, որտեղ նա սպառնաց Նիկոլին, որ նրա քիծը մի օր քարի կգա. «Եթե չափվելու տեղ եք ուզում, եկեք դահլիճից դուրս։ Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի»,- հպարտորեն հայտարարեց կին օրենսդիրը:

Կատարվածը, իհարկե, ոմանց մոտ ծիծաղ, ոմանց մոտ չարություն կամ անգամ ուրախություն կառաջացնի, բայց պետք է փաստենք հետևյալը, որ նման տիպի ելույթներն ու հայտարարությունները, անկախ նրանից, թե ում կողմից են դրանք հնչեցվում, անպատվաբեր ու ամոթալի են երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնի համար, երկրորդ՝ ի վերջո, սրա՞ մասին էինք երազում անկախություն ձեռքբերելիս: Եթե խոսում ենք պառլամենտարիզմի կարևորության և այն որպես ժողովրդավարական թիվ մեկ մեխանիզմ կիրառելու մասին, ապա նմանօրինակ ներպլենտուզային գործելաոճը խոսում է այլ բանի մասին:

Հ.գ. Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է նշեմ, որ ԱԺ դահլիճում կիսադատրակության դասական վիճակը պահպանվեց նաև արտահերթի երրորդ օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել