Շաբաթը մեկ Սիրիայում ահաբեկիչները ռումբեր են պայթեցնում, հարյուրավոր մարդիկ են մահանում։ Նույն Թուրքիայում անընդմեջ քրդերի են սպանում, սպանում է կանոնավոր թուրքական բանակը։ Նույն կերպ քրդերը բանակայինների են ոչնչացնում տասնյակներով։

Ինչ որ բան այս օդանավակայանի ահաբեկչության մեջ առտառո՞ց է։ Էտ ինչ փոխվեց, որ այս լուրը դարձավ ամբողջ աշխարհի օրվա համար 1 լուրը։ Թուրքիան իր սահմանին ունի ահաբեկչական խմբավորում, անունը ԻԼԻՊ, որի հետ մինչ այս հաջող համագործակցում էր։ Ունի իր սահմանին տասնյակ այլ զինյալ խմբավորումներ, որոնց անընդմեջ աջակցում է։ Վերոնյալ բոլորի համար Թուրքիայի պետականությունը ջարդուխուրդ վիճակում ավելի ձեռնտու է, քան կայուն ու ամուր։ Իրենց կողքին աճեցված ճուտիկները հիմա մեծացել, մեծ հավեր են դարձել ու կարող են արդեն Թուրքիային ցավոտ խայթել։

Նույն իրավիճակում Սիրիայի իշխանությունը գտնվում է արդեն 5 տարուց ավելի։ Բացատրությունը հետևյալն է. Սիրիայի զոհերի արյունը բավական կարմիր չէ, իսկ կեղծիքը շարունակում է մնալ քաղաքանության հիմնաքար մարդկության պատմության ողջ ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել