Հարցման տվյալների համաձայն, որն անցկացվել է TNS Sofres հետազոտական ընկերության կողմից RTL OnePoint-ի, Le Figaro-ի և LCI-ի համար, ֆրանսիացիների 45 տոկոսը կողմ է հանդես եկել ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի անցկացմանը, իսկ 44 տոկոսը՝ դեմ այդ նախաձեռնությանը։

Խոսելով այն մասին, թե ինչպես կքվեարկեին նրանք հանրաքվեի անցկացման դեպքում, ապա ֆրանցիացիների 45 տոկոսը հայտարարել է, որ չի ցանկանում լքել ԵՄ-ն։ Frexit-ին կողմ է հանդես եկել 33 տոկոսը, 22 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել։

Ինչ վերաբերում է բրիտանական հանրաքվեին, պատասխանողների 45 տոկոսը հիասթափված է դրա արդյունքներից, իսկ 36 տոկոսը՝ բավարարված։ Ֆրանսիացիների մեծ մասը 58 տոկոսը, չի զարմացել ԵՄ-ից դուրս գալու բրիտանացիների որոշումից, բացի դրանից՝ 48 տոկոսը կարծում է, որ իրադարձությունը բացասաբար կազդի բլոկի ապագայի վրա։

Պարզվել է նաև, որ ֆրանսիացիները փոփոխություններ են ցանկանում ԵՄ-ում։ Այսպիսով՝ 55 տոկոսը պահանջում է ավելի շատ ինքնավարություն երկրի համար, և միայն 25 տոկոսը ԵՄ-ում ինտեգրման ուժեղացման հույս ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել