Մազերի բնական ներկում

Как окрасить волосы без химии: только натуральные средства! Способ для каштановых волос реально работает!
1. Հունական ընկույզ շագանակագույն մազերի համար
Վերցրեք 15-20 գրամ հունական ընկույզի կանաչ կեղև և այն մանրացրեք: Վրան լցրեք այնքան  տաք ջուր, որ այն ամբողջությամբ ծածկի կեղևները և թողեք մի փոքր թրմվի:


Մազերի ներկման համար նախատեսված վրձինը թրջեք այդ խառնուրդի մեջ և շերտ-շերտ ներկեք մազերը  իր ամբողջ երկայնքով: Թողեք 15-20 րոպե, որից հետո լվացեք ջրով ու ողողեք  խնձորի քացախի  լուծույթով:

Մազերի մուգ երանգների ձեռքբերման համար կարող եք օգտագործել նաև հունական ընկույզի միջնապատը:  Մի բուռ միջնապատը  մանրացրեք, լցրեք 1 բաժակ տաք ջրի մեջ և թողեք թրմվի 3 օր: Քսեք այդ միջոցը մազերի վրա և թողեք չորանա:


2. Սոխի կճեպներ ոսկե-դեղնահեր մազերի համար


1 բաժակ սոխի կճեպը լցրեք 1 լիտր ջրի մեջ, եռացրեք ու թողեք թրմվի 1 ժամ: Մազերը հավասարաչափ  թրջեք այդ ջրով, մազերին դրեք պոլիէթիլենային գլխարկ: 1 ժամ հետո այն կարող եք լվանալ  ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել