Հաագան չի վավերացնի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը առանց իրավական փոփոխությունների: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Բրյուսելում ԵՄ ղեկավարների գագաթնաժողովից հետո:

«Մեզ պետք է իրավաբանորեն պարտադրող որոշում, որը կլուծի բոլոր վեճերը Նիդերլանդներում, որոնք հանգեցրին հանրաքվեի»,- ասել է Ռյուտեն:

«Թե ինչ ձևով այն կլինի՝ ես դեռ չգիտեմ: Հնարավոր է՝ մենք փոխենք տեքստը (ասոցացման համաձայնագրի) կամ գտնենք այնպիսի լուծում, որը ասոցացման համաձայնագրի տեքստում փոփոխություններ չի պահանջի: Ես դեռ չգիտեմ»,- նշել է Ռյուտեն:

«Եթե ես չկարողանամ հասնել դրան, մեք չենք ստորագրի փաստաթուղթը»,- ասել է նա:

Նիդերլանդները ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը չվավերացրած միակ ԵՄ անդամ-պետությունն է: Այս տարվա ապրիլին երկրում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքներով՝ հոլանդացիների 61%-ը վավերացմանը դեմ է արտահայտվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել