Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքն ահաբեկչությունից հետո՝ հայտնում է Daily Sabah-ը։

Հունիսի 28-ի երեկոյան պայթյունների շարք էր որոտացել օդանավակայանի միջազգային տերմինալում։ Իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհվել է 36 մարդ, ևս 147-ը վիրավորվել են։

Հարձակման պատասխանատվությունը առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել