Ահաբեկչություն Ստամբուլի օդանավակայանում. 36 զոհ, 147 վիրավորՀունիսի 28-ի երեկոյան ՍտամբուլիԱթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանումպայթյուններ են որոտացել, որոնք 36 մարդու կյանք են խլել: Եվս 147-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պայթյունները հնչել են մուտքի, ելքի մոտ և կայանատեղիում: Ենթադրվում է, որ գործել են մահապարտ ահաբեկիչները, լսվել են նաև կրակոցներ:

Ըստ օդակայանի աշխատակիցների, շատերը տուժել են ոչ թե պայթյուններից, այլ ապակիների բեկորներից:

ՔԱԿ անդամները հայտարարել են, որ առնչություն չունեն պայթյունների հետ:

Ըստ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի, որը ժամանել է ողբերգության վայր, նախնական տվյալները մատնանշում են, որ գրոհների հեղինակը «Իսլամական պետությունն» է:

Սոցցանցերի օգտատերերը հիշեցրել են, որ ուղիղ երկու տարի առաջ` 2014-ի հունիսի 29-ին ԻՊ-ն հայտարարեց այսպես կոչված խալիֆատի ստեղծման մասին:

Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր Twitter-ի էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել