ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտարարել է ահաբեկչության դեմ ավելի ակտիվ պայքարի անհրաժեշտության մասին՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն աջակցում է Թուրքիային այդ սպառնալիքին դիմակայելու գործում և ընդգծում ահաբեկչության ու բռնի ծայրահեղականության դեմ պայքարի համար տարածաշրջանային և միջազգային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասվում է ՄԱԿ-ի մամլո ծառայության հայտարարության մեջ։

Պան Գի Մունն ակնկալում է, որ հարձակման կազմակերպիչները կպարզվեն և պատասխանատվության կենթարկվեն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչությունը Ստամբուլում և զոհերի ընտանիքներին ցավակցություն հայտնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել