Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը զարմացրել է սոցցանցերի օգտատերերին Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչների հետ խորհրդարանի շենքի մոտ իր լուսանկարներով, հայտնում է Daily Express-ը:

Որոշ օգտատերեր ենթադրել են, որ «Մատրիցայի» աստղը կարող է միանալ Լեյբորիստական կուսակցության նախարարների ստվերային կաբինետին, որի մի շարք անդամներ հրաժարական են տվել:

«Եթե Կիանու Ռիվզը սկսի զբաղվել դրանով իր հիմնական աշխատանքից հետո, դա հետաքրքիր կլինի»,- գրել է օգտատերերից մեկը:

Մարդկանց մի մասն էլ Ռիվզին առաջարկել են զբաղեցնել վարչապետ Դևիդ Քեմերոնի տեղը, որն ավելի վաղ Brexit-ից հետո հայտարարել էր իր հրաժարականի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել