Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը շոու է որակում  ՀՀ ու ՌԴ միջև հակաօդային միավորված պաշտպանության համակարգի ներդրման դեմ երեկ խորհրդարանի առաջ անցկացվող բողոքի ակցիան:

Tert.am-ի հետ զրույցում Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ այդ մարդիկ, ովքեր պայքարում են միավորված ՀՕՊ համակարգի դեմ, ուղղորդվում են տարբեր արտաքին ուժերի կողմից:

«Ես մի երկուսին մոտեցա, փորձեցի բացատրեմ, որ սխալ են անում, բայց մարդիկ շոու են անում: Քչերը գիտեն՝ ինչ է դա, ռազմաքաղաքական ինչ խնդիր է: Դա մեր պաշտպանության խնդիրն է, լավ պայմանագիր է: Ասում են՝ ռուսներին ենք տալիս մեր օդային տարածքը: Մի հատ նայեք պայմանագիրը: Նման բան կա՞: Այդ ակցիա իրականացնողները տեղյակ չէին՝ ինչ է սա, մարդիկ ուղղակի ղժղժում էին: Սա մեր անվտանգության խնդիրը լուծող փաստաթուղթ է»,- նշեց Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ համակարգը, որը տեղադրվում է, մեծ գումարներ է պահանջում, իսկ Հայաստանը չէր կարող տրամադրել նման ֆինանսական միջոցներ՝ օդային պաշպանության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել