Թագավորական ընտանիքը բրիտանացի հարկատուների համար անցած տարի արժեցել է 40 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Ընդ որում՝ 16 միլիոն ֆունտ ստեռլինգն ուղղվել է պալատների և այլ կառույցների պահպանմանը, հայտնում է Sky News-ը` հղում կատարելով վերահսկող Crown Estate ընկերությանը:

Անցած ֆինանսական ժամանակահատվածի հետ համեմատած` այս տարվա ծախսերը աճել են 4.6 միլիոն ֆունտ ստեռլինգով, նշվում է հաշվետվությունում: Ընդ որում՝ թագավորական ընտանիքի ներկայացուցիչների պաշտոնական այցերի ծախսերը կրճատվել են ավելի քան 1 միլիոնով` հասնելով մինչև 4 միլիոն ֆունտ ստեռլինգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել