Tert.am-ը գրում է.

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, նշեց, որ Ադրբեջանը չէր կարող նման ռիսկի գնալ, եթե չիմանար, որ ՌԴ-ն առնվազն պահպանելու է չեզոքություն:

«Առավելևս այն պարագայում, որ Ադրբեջանը հարձակվում էր ՌԴ-ի ռազմավարական գործընկերոջ վրա, Ադրբեջանը առյուծի սի՞րտ էր կերել, իհարկե ոչ: Եթե Ադրբեջանն առյուծի սիրտ կերած լիներ ու հարձակվեր, ապա ՌԴ-ն պետք է սառեցներ Ադրբեջանին զենքի վաճառքը»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ հենց պատերազմի օրերին ՌԴ-ն հայտարարեց, որ շարունակում է զենքի վաճառքը Ադրբեջանին, սրան հակառակ՝ ՀՀ-ն իր համար ամենավճռական պահին չունեցավ ու մինչ օրս էլ չունի անհրաժեշտ զենք-զինամթերքը:

«Ու այս կոնտեքստում ասել՝ ՌԴ-ին շնորհակալություն հայտնենք... Էնքան շնորհակալություն ենք հայտնել վերջին 200 տարվա ընթացքում, երևի դոզան անցել է, եկեք մի քիչ շնորհակալությունները ֆիքսենք, հետո մտածենք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել