Սիրիացի փախստականը Գերմանիայի Մինդեն քաղաքի ոստիկանություն է վերադարձրել 50.000 եվրոն և 2 խնայողական գրքույկները, որոնցում եղել է ընդհանուր 100.000 եվրո, որոնք նա գտել է բարեգործական կազմակերպությունից ստացած զգեստապահարանում: Այս մասին հայտնում է Focus-ը:

Տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ դա ամենամեծ գումարն է, որը վերադարձրել են տեղի ոստիկանություն:

Ներկայումս որոնվում է մարդը, ով այդ պահարանը փոխանցել է բարեգործական կազմակերպությանը՝ կորցրած փողը նրան վերադարձնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել