2017 թվականի Պառլամենտական ընտրություններին մնացել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ։ Քաղաքական կուսակցությունները  նախապատրաստվում են դրանց՝ աստիճանաբար ավելացնելով իրենց ընտրազանգվածների հետ շփումները։  Բազմիցս նշվել , որ գալիք Պառլամենտական ընտրություննների արդյունքում Հայաստանը պետական կառավարման կիսանախագահական մոդելից անցում է կատարելու դեպի  խորհրդարանական կառավարման համակարգ, սրանով իսկ ամրագրելով այն մտահոգությունները, որոնք առկա էին հասարակության մեջ՝ կապված ընտրական գործընթացների հետ։ Ինչևէ, Ընտրական նոր օրենսգիրքը Աժ-ն արդեն հաստատել է և եկող տարի Հայաստանը ինչպես «հին ու բարի» ժամանակները որդեգրելու է պառլամենտարիզմի ուղին։

Բազմիցս նշել ենք, որ ըստ էության գործող իշխանությունը՝ ՀՀԿ –ի տեսքով վերարտադրվելու խնդիր չունի։ Շատ ավելի կարևոր և էական է նրա ներդաշնակ վերադասավորումը։ Խնդիրը կայանում է  նրանում, որ իշխանության տաս տարիներին ՀՀԿ ֆունդամենտալ կերպով կարողացել է նյութականացնել իր դոմինանտությունը քաղաքական դաշտում։ Այդ է պատճառ նաև, որ նույնիսկ ապրիլյան քառօրյան, երբ հայտնի դարձավ այդ կարճաժամկետ պատերազմի ընթացքում հայկական կողմի համար արձանագրված մեմղ ասած ոչ նպաստավոր արդյունքները, մեծ հաշվով նշանակություն չունեցավ գործող իշխանության կենսագործունեության համար։ Սա մի կողմից  խոսում է քաղաքական դաշտի ապատիայի և խորը դեպրեսիայի, մյուս կողմից, նոր քաղաքական ուժերի համար դաշտում հայտ ներկայացնելու և կայանալու համար։ Սակայն կրկնում ենք,սա դեռ չի նշանակում, որ ՀՀԿ-ին հաջողվելու է մոտակա հինգ տարիներին ևս հեշտությամբ պահել իշխանությունն ու իր հարատևման համար նախադրյալ ստեղծել, ինչպես նա անում էր նախկինում։ Խնդիրը կայանում է նրանում,որ ,ինչու ոչ, ապրիլյան քառօրյան հասարակության լայն զանգվածներին համախմբելուց բացի, կատարեց նաև մեկ շատ կարևոր դեր ևս։ Այդ իրադարձությունների ժամանակ պատռվեց իշխանությունների դիմակը և ի չիք դարձավ այն վերջին ալիբին, որով իշխանությունը տարիներ շարունակ կերակրել է սեփական հանրությանը։ Խոսքը « ոչ մի թիզ հող թշնամում» թեզի մասին է։ Այժմ, ժամանակավոր դադար է, քաղաքական ուժերն ու հանրությունն էլ հստակ գիտակցում են որ դեռ պատրեազմը չի ավարտվել։ Իսկ քանի պատերազմը չի ավարտվել և առկա է ամեն րոպե այն վերսկսվելու վտանգը, ապա կարող ենք ենթադրել, որ ՀՀԿ-ն դեռ կշարունակի գտնվել իշխանության ղեկին երկու պատճառով։ Առաջինը այն է ,որ այս ամբողջ խառնշփոթը, 800 հեկտար հողերի կորուստն ու բանակի թերությունները  առաջացել են հենց նրանց կառավարման տարիներին։ Եվ երկրորդ, ոչ մի քաղաքական ուժ, ինչքան էլ փորձի այս պահին գործող իշխանությանը այլընտրանք ներկայանալ՝ամեն դեպքում հանձը չի առնի դժվարին այս իրվաիճակում ներքաղաքական խառնաշփոթ ստեղծել և հրահրումներ իրականացնել։

Սա ամենևին չի նշանակում, որ Հանրապետականները պետք է  հանգիստ նստեն իրենց տեղում՝ վստահ լինելով ևս քսան տարով իշխելու անխուսափելիությանը։ Խնդիրը կայանում է նրանում, որ չի բացառվում, որ կգա մի ժամանակ, երբ հանրությունը այլևս սպառված համարելով քաղաքական ուժերի հետ երկխոսության,նրանց միջոցով սեական բազմաթիվ խնդիրների բարձրաձայնման ոչ նպատակահարմարության մեջ, դիմի ծայրահեղ քայլերի և գնա քաղաքացիական «վաբանկի»։  Սա կարող է տեղի ունենալ տարերային ինքնակազմակերպման, ինչ –որ իքս պահի որոշ  արտաքին ուժերի անմիջական ներգրավման և ներքին թշնամիների ներգրավվածության շնորհիվ։ Սա իհարկե ամենավատն է, ինչ կարղ է տեղի ունենալ յուրաքանչյուր պետության հետ, առաջին հերթին գործող իշխանության համար։ Գալիք Պառլամենտական ընտրությունները ՀՀԿ-ի համար հրաշալի հնարավորություն են ինչ-որ չափով «քավել» մեղքերը ապրիլյան քառօրյաի, մինչ այդ երկրում անհաջող պետակա կառավարման համար։ Իսկ վարձահայտույց  գործող իշխանությունը կարող է լինել բացառապես մի եղանակով՝ այն է, նոռմալ, ժողովրդավար, ազատ ընտրությունների կազմակերպումն ու դրանց արդյունքների վրա մաքսիմալ կերպով խոչընդոտ չհանդիսանալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել