ԵՄ արտաքին սահմանների անվտանգության հարցերով գործակալությունը (Frontex) Միջերկրական ծովի կենտրոնական մասով Եվրոպա ուղևորվող փախստականների թվի զգալի ավելացում է արձանագրում: Այս մասին ասել է գերատեսչության ղեկավար Ֆաբրիս Լեգերին Funke հրատարակչատան թերթերին տված հարցազրույցում:

«Լիբիայից Իտալիա է ժամանում միջինը 13-14 անգամ շատ փախստական, քան Թուրքիայից Հունաստան»,- նշել է նա: «Միջերկրական ծովի կենտրոնական մասով անցնող երթուղին պահանջված է՝ ինչպես երբեք»,- հավելել է Լեգերին:

«Եթե միգրացիոն հոսքը Արևմտյան Աֆրիկայի երկրներից Լիբիայի ուղղությամբ չնվազի, մենք ստիպված կլինենք սկսել մոտ 300 000 մարդուց, որոնք այս տարի կհասնեն Մագրեբի երկրներ, որպեսզի այնուհետև Եվրոպա մեկնեն»,- ասել է Frontex-ի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ ներկայումս փախստականների համար կարևոր փոխաբեռնման կետ է դառնում Եգիպտոսը, ընդ որում՝ այդ երկրից Եվրոպա ջրային ճանապարհը առանձնակի վտանգավոր է և հաճախ տևում է առնվազն 10 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել