Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը խոսել է հարկերի հնարավոր բարձրացման և բյուջետային ծախսերի կրճատման մասին՝ կապված ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գաու վերաբերյալ հանրաքվեի արդյունքների հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Այժմ մենք հայտնվում ենք տնտեսական կարգավորման տևական շրջանում, մենք հարմարվում ենք ԵՄ-ից դուրս կյանքին, և այդ կյանքն այնքան ծիածանային չի լինի, որքան ԵՄ ներսում։ Մեզ հիմա պետք է հարկային անվտանգությամբ ապահովել քաղաքացիներին, մենք պետք է ցույց տանք Մեծ Բրիտանիային և ողջ աշխարհին, որ կառավարությունը կարող է հաղթահարել իր հանձնառությունները»,- հայտարարել է Օսբորնը։

Դրա համար, սակայն, կառավարությունը ստիպված կլինի դիմել մի շարք ոչ ժողովրդական միջոցառումների։ Լրագրողների հարցերին՝ հարկերի հնարավոր բարձրացման և բյուջեի ծախսերի կրճատման մասին, Օսբորնի պատասխանը կարճ է եղել: «Այո, միանգամայն»,-հայտարարել է Բրիտանիայի ֆինանսների նախարարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Brexit-ը համաշխարհային տնտեսությանն արժեցել է 3 տրիլիոն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել