2040Չինաստանն արգելել է երգչուհի Լեդի Գագայի ստեղծագործությունը դալայ-լամայի հետ նրա հանդիպման պատճառով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով հոնկոնգյան ԶԼՄ-ներին։

Ամերիկացի երգչուհին և Տիբեթի բուդդայականների առաջնորդը հանդիպել են կիրակի ԱՄՆ-ում։ Նրանք զրուցել են մոտ 20 րոպե։ Մասնավորապես, նրանք քննարկել են հոգեկան առողջությանը, խորհրդածությանն ու մարդկության «դետոքսիկացիային» առնչվող հարցեր։

Հանդիպումն առաջացրել է պաշտոնական Պեկինի բացասական արձագանքը։ Երգչուհու ողջ երգացանկն արգելվել է Չինաստանի տարածքում՝ գրում է թերթը։

Սա առաջին անգամը չէ, երբ նման արգելքներ են սահմանվում դալայ-լամայի հետ հանդիպումների կամ դալայ-լամայի հասցեին աջակցության խոսքերի համար։ Ավելի վաղ նման արգելք էր սահմանվել Maroon 5-ի, Բյորքի ու Oasis-ի դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել