Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կամ հունիսի 30-ին կունենան հեռախոսազրույց, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Հեռախոսազրույցը , որը երկու երկրների նախագահների միջև տեղի կունենա այս չորեքշաբթի կամ հինգշաբթի, կքննարկվի Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները», - հայտարարել է Յըլդըրըմը :
Նա նշել է նաև, որ դե ֆակտո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է:
« Մեր հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառը եղել է ռուսական ինքնաթիռի կործանումը: Մենք բազմիցս մեր ափսոսանքն ու վշտակցությունն ենք հայտնել այդ կապակցությամբ: Նախագահ Էրդողանը ևս երեկ իր նամակում ափսոսանք ու վիշտ է հայտնել ինչպես ՌԴ-ի նախագահին այնպես էլ զոհված օդաչուի ընտանիքին », - ասել է Յըլդըրըմը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել