Ադրբեջանը հարմար առիթը բաց չի թողնում՝ ցույց տալու համար, որ «խաղաղ կարգավորում» ասվածն իր համար ոչինչ չնշանակող դատարկ ձայն է։ Մեկ ամսվա ընթացքում կարող են հազար տարբեր խոստումներ տալ, պարտավորություններ ստանձնել, բայց, միևնույն է, ոչ մի միլիմետր չշեղվել հայատյացության իրենց քաղաքականությունից։ Եվ ուրեմն ի՞նչ հետևություններ պետք է անի հայկական կողմն այս իրողությունից։ Իհարկե՝ հրաժարվի «անհատակ ու անանցանելի ճահճում» խաղաղության և փոխադարձ ըմբռնման սերմեր ցանելու սին հույսերից և շարունակաբար ամրապնդի երկու հայկական պետությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել