Ալփարսլան Չելիքը, ով Ռուսաստանի Su-24 Թուրքիայի կողմից խփված ինքնաթիռի օդաչուի գլխավոր ենթադրյալ սպանողն է, հունիսի 27-ին Իզմիիրի դատարանի կողմից ստորագրությամբ ազատ է արձակվել երկրից չբացակայելու պայմանով: Դատարանը բացի Չելիքից ազատ է արձակել նաև վեց այլ կասկածյալների , որոնք նույնպես մեղադրվում են օդաչուի սպանության մեջ: Կասկածյալների փաստաբան Թաշքին Քանգալը դատարանին միջնորդել է լրագրողներին դուրս հրավիրել դատարանից, քանի որ իր պաշտպանյալները տալու են ցուցմունքներ, որոնց հրապարակման դեպքում կվնասվի երկրի ազգային շահը: Դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը և դատը ընթացել է փակ ձևաչափով:
Նշեմ, որ Չելիքին այս տարվի մարտի 31-ին Իզմիրի Քարաբաղլար թաղամասում ձերբակալել էին ռուս օդաչուի սպանության կասկածանքով: Բացի Ալփարսլան Չելիքը, նույն մեղադրանքով ձերբակալվել են նաև 16 կասկածյալներ :
Այսպիսով Հունիսի 27-ի դատարանի որոշմամբ դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ալփարսլան Չելիքը, Իսմայիլ Դեմիրը, Մուստաֆա Դեվելին, Ասիլ Թիրնովան, Ֆաթիհ Էրնասը, Բայրամ Քարաասըլան և Մուրատ Գազերը:
Դատարանի որոշման հիմքում եղել է Իզմիրի գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բյուրոյի կողմից հունիսի 24-ին մեղադրյալների նկատմամբ գործը կարճելու և մեղադրանքը հանելու հանգամանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել