Հունիսի 27-ին է Կրեմլը հայտարարել էր, որ Պուտինը նամակ է ստացել Էրդողանից, ինչը հետագայում հաստատվեց նաև Թուրքիայի կողմից:
«Ես ուզում եմ, ևս մեկ անգամ արտահայտել իմ ափսոսանքը, ներողություն եմ խնդրում, խորին ցավակցություն եմ հայտնում ռուս օդաչուի ընտանիքին», - ըստ Կրեմլի գրել է Էրդողանը իր նամակում:
Նամակի իրողության լուրը հաստատած Էրդողանի արտքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը ավելի ուշ հայտարարել է, որ Էրդողանը ներողություն չի խնդրել, նա հայտնել է ափսոսանք և ցավակցություն: Քալընը ասել է, որ «Ես ցավում եմ» - բառերը Կրեմլը բնութագրել է որպես «Ես ներողություն եմ խնդրում»:
Հիշեցնեմ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեռևս չի հաստատել իր այցը Սոչի հուլիսի 1-ին, որտեղ պետք է մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության նախարարական համաժողովին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilikiahay/posts/257691147944043?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել