Tert.am–ը գրում է.

Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում Անգլիայի ընտրանին «Ալյանց Ռիվիերա» մարզադաշտում ընդունեց Իսլանդիայի հավաքականին:

Գերլարված հանդիպումն ընթացավ կողմերի գրոհներով: Առաջին խաղակեսում գրանցվեց միանգամից 3 գոլ:

Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին, երբ Հենես Հալդոուրսոնի կողմից խախտած կանոններից հետո խաղի գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան ցույց տվեց 11 մետրանոց նշակետը, որն էլ անվրեպ իրացրեց Ուեյն Ռունին:

Գնդակ բաց թողնելոց րոպեներ անց Իսլանդիայի ընտրանու գրոհն ավարտվեց մրցակցի դարպասի գրավմամբ: Հաշիվը հավասարեցրեց Ռագնար Սիգուրդսոնը:

18-րդ րոպեին Իսլանդիայի ընտրանու հարձակվող Դադի Բյոդվարսոնը նկատեց իր խաղընկեր Կոլբեին Սիգտորսոնին, փոխանցում կատարեց նրան, որից հետո վերջինս գնդակն ուղարկեց Ջո Հարթի պաշտպանած դարպասը:

Երկրորդ խաղակեսում Անգլիայի ընտրանին փորձեց փրկել հանդիպումը, սակայն հիմնական ժամանակի ընթացքում Ռոյ Հոջսոնի սաներին այլեւս չհաջողվեց գրավել Իսլանդիայի դարպասը:

Այսպիսով, Իսլանդիայի ընտրանին կամային հաղթանակ տարավ անգլիացիների նկատմամբ եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Հավելենք, որ Իսլանդիայի ընտրանին մրցաշարի քառորդ եզրափակչում կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել