ԱԺ-ի դիմաց այսօր հավաքված ակտիվիստներից մեկը ծավալված բանավեճի արդյունքում հարվածել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին:

Երբ ՀՀ-ում քաղաքացիական ակտիվության ինստիտուտը դեռ նոր-նոր էր սկսել ձևավորվել, հայ հասարակական կյանքում դա դրական քայլ էր համարվում, բայց անընդունելի է, երբ այդ ակտիվության արդյունքում ցուցարարները իռացիոնալ վարք են դրսևորում ինտելեկտուալ գործիչների նկատմամբ: Անկախ այն բանից, թե Բագրատյանի քաղաքական գործունեությանն ինչպիսի գնահատականներ են տրվում, նրա հանդեպ այդպիսի վերաբերմունքը ոչ գեղեցիկ է, ոչ ընդունելի:

Այսպիսի միջադեպերը ակցիայի բուն նպատակն արժեզրկում են:

Անհասկանալի էր նաև այն, որ հրմշտոցի ժամանակ, երբ ոստիկանները միջամտում են՝ հանդարտեցնելու իրավիճակը, ակտիվիստ Հակոբ Դեխնավին ոստիկաններին կոչ է անում չմիջամտել, տպավորություն ստեղծելով, թե ոստիկանությունը հետաքրքրասիրությունից դրդված էր այդտեղ գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել